Արտակ Սիմոնի Էլմասակյան
ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ջրափրկարարական ցիկլի պետ, միջազգային կարգի փրկարար, ունի 619 ցատկպարաշյուտային ցատկ և առաջին կարգի պարաշյուտային սպորտից, ստորջրյա լողից ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում, մասնագիտությամբ՝ ջրասուզակ, լողի մարզիչ:
Ծնվել է 1964թ. փետրվարի 3-ին:
ԱԻ համակարգում է 2000 թվականից: Աշխատել է որպես մանևերային խմբի ջրասուզակ, կենտրոնական ջրասուզական կայանի պետ, ՓՈՒԿ-ի ջրասուզակ- հրահանգիչ, ջրասուզական խմբի պետ: ՃԿՊԱ-ում դասախոսում է «Ջրասուզական պատրաստություն» առարկան: Ակադեմիայի շրջանավարտ է:
2011թ. սահմանել է բարձրադիր լճերում սուզման աշխարհի ռեկորդ՝ սուզվելով Արագած լեռան լանջին տեղակայված Քարի լճում:
2012-2014թթ. միջազգային անկախ հանձնաժողովի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն փրկարար -ջրասուզակ: