Յուրիկ Սերյոժայի Սաֆարյան
Յուրիկ Սերյոժայի Սաֆարյանֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սաֆարյան Յուրիկ Սերյոժայի

Բնական գիտությունների ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Ծնվել է 1953 թվականին Սյունիքի մարզի Տեղ գյուղում:

1975 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը եւ աշխատանքի անցել Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գորիսի մասնաճյուղում՝ մաթեմատիկայի ամբիոնի ասիստենտ:

1985 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրան եւ ստացել ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2003 թվականին Մոսկվայի պետական համալսարանի մասնագիտացված խորհրդում պաշտպանել է դոկտորական թեզ եւ ստացել ֆիզմաթ գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

1989-2006՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղի տնօրեն

2006-2016՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր

2016-2019՝ կրթության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ եւ դասախոս Երեւանի պետական համալսարանում, Հայկական պետական մանկավարժական համալսարանում:

2020 թվականի մայիսի 20-ից ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բնական գիտությունների ամբիոնի վարիչ:

Ամուսնացած է ունի մեկ տղա եւ երկու թոռ: