Փետրվարի 10-ից ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկել է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ավարտական կուրսերի արտադրական պրակտիկան։ Առկա ուսուցմամբ ուսանողների համար նախատեսված են այցեր՝
- ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն,
- ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչություն,
- Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատ,
- ՆԳՆ ՓԾ ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն՝ ՀՆՓԱԻԿ,
- «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամ,
- Երևանի հեռուստաաշտարակ,
- ՀՀ ազգային արխիվ,
- «Մաքուր երկաթ» գործարան,
- Հայաստանի ատոմային էլեկտրակայան,
- Երևանի ջերմաէլեկտրակայան,
- «Զվարթնոց» օդանավակայան և այլն։
Պրակտիկան կշարունակվի մինչև մարտի 7-ը։
Այս շրջանում ընթանում է նաև մագիստրատուրայի ավարտական կուրսերի պրակտիկան, մշակման փուլում են մագիստրոսական ատենախոսությունները։
Մանրամասներին կանդրադառնանք։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ նախորդ տարվա արտադրական պրակտիկայի առօրյայից