Հունվարի 30-ին  ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները՝ դասախոս Ռուզաննա Ղարիբյանի ուղեկցությամբ, այցելել են Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն։

Հանդիպման ընթացքում գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը խոսել է անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրվա խորհրդի, անձնական տվյալների պաշտպանության իրավունքի կարևորության ու անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի կատարած աշխատանքների մասին։ Մասնագետը հորդորել է ուսանողներին հետևողական լինել այս կարևոր իրավունքի իրացման հարցում, քանի որ այն հիմնարար իրավունքներից է և ամրագրված է ՀՀ օրենսդրությամբ։

Հյուրերին ներկայացվել են նաև անձնական տվյալների մշակման հիմնական սկզբունքները, ոլորտային օրենսդրությունը ու առկա մարտահրավերները։ ՃԿՊԱ սաներն ուղղել են իրենց հուզող հարցերը։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Լուսանկարները՝ գործակալության պաշտոնական կայքէջից