ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցների վերապատրաստման 2025 թվականի աշխատանքային պլանի համաձայն՝ հունվարի 21-22-ը ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվել է «Էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմեքենաների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է 15 փրկարար ծառայող Երևանի և մարզերի փրկարարական ստորաբաժանումներից։
Տեսական մասի թեմաներն էին՝
- Էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաների նկարագիրն ու կառուցվածքը,
- Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը էլեկտրական ավտոմեքենաների վթարի դեպքում,
- Էլեկտրական ավտոմեքենաների վթարի դեպքում անվտանգության ապահովումը,
- Էլեկտրական ավտոտրանսպորտային պատահարների դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը։
Գործնական պարապմունքն անցկացվել է «Տեսլա էներջի» տեխսպասարկման կենտրոնում, որտեղ նրանց ներկայացվել է էլեկտրական մեքենաների հետ անվտանգ աշխատանքի առանձնահատկությունները։
Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ