ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցների վերապատրաստման 2025 թվականի աշխատանքային պլանի համաձայն՝ հունվարի 15-17-ը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կայացել է «ՔՈՓ թիմի վարժանքի կազմակերպում INSARAG EXCON» թեմայով միջազգային չափորոշիչներին համապատասխան վերապատրաստման դասընթաց։ Մասնակցել է 15 փրկարար ծառայող Երևանի և մարզերի փրկարարական ստորաբաժանումներից։
Դասընթացի թեմաներն էին՝
- Երկրաշարժի հետևանքով փլուզված բնակավայրերում որոնողափրկարարական աշխատանքների միջազգային արձագանքման համակարգը և դրա հիմնական բաղադրիչները,
- INSARAG արտաքին դասակարգման միջազգային չափորոշիչներին համապատասխան ՔՈՓ թիմերի կառուցվածքը, հիմնական խնդիրներն ու հնարավորությունները,
- ՔՈՓ միջին թիմի դաշտային վարժանքի նկարագրությունը և կազմակերպման փուլերը,
- Դաշտային վարժանքի կազմակերպման և վերահսկման խմբի՝ EXCON-ի գործառույթները,
- Դաշտային վարժանքի գնահատման մեթոդական ցուցումներ,
- Դաշտային վարժանքի գործնական աշխատանքների իրականացման տեղամասերի նախապատրաստական աշխատանքները և այլն։
Դասընթացի գործնական մասում մասնակիցները թիմերով մշակել և ներկայացրել են դաշտային վարժանքի պլանավորման և կազմակերպման գործողությունները։
Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ