Հունվարի 7-ից ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկել է քննաշրջանը։
Բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող ուսանողները քննությունները կավարտեն հունվարի 25-ին, հեռակա ուսուցմամբ սովորողները՝ մինչև փետրվարի երկրորդ կեսը։
Այս օրերին ընթանում է նաև միջին մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսերի ուսումնական պրակտիկայի հաշվետվությունների պաշտպանությունը, որը կավարտվի հունվարի 10-ին։ Ուսանողներն այցելել են՝
- հրշեջ-փրկարարական ջոկատներ,
- ՃԿՊԱ Լուսակերտի ուսումնական բազա,
- Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն՝ ՀՆՓԱԻԿ,
- Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և այլն։
Պրակտիկայի արդյունքների ամփոփմանը դեռ կանդրադառնանք։
Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ