Դեկտեմբերի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կայացավ սեղանի թենիսի աղջիկների ներբուհական առաջնություն՝ ուսանողական խորհրդի սպորտի հանձնաժողովի նախաձեռնությամբ։

Մասնակցում էին միջին մասնագիտական և բակալավրի կրթական ծրագրերի ուսանողները։
Հաղթող ճանաչվեց միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» բաժնի 2-րդ կուրսի ուսանող Քնարիկ Բաղդասարյանը։

Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Գոհար Գրիգորյանը և Ալեսյա Աբրահամյանը։

Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին շնորհվեց մեդալ և պատվոգիր։

ՈւԽ սպորտի հանձնաժողովի նախագահ Գեորգի Հայրապետյանի խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներն այս անգամ դժվար են ընթացել, քանի որ քիչ թվով աղջիկներ էին արձագանքել։ Սակայն դրանից խաղը որակապես չտուժեց, ամեն մեկը պայքարեց իր ուժերի ներածին չափով։ Խաղը հետաքրքիր էր ու դիտարժան։

«Թենիսն ինձ համար հոբբի է, երբեմն ազատ ժամանակ խաղում եմ լիցքաթափվելու համար։ Այսօր մեծ դրական էներգիա ստացա։ Միշտ փորձում եմ լավագույնը լինել, հաճելի է, որ մրցանակներս համալրվեցին ևս մեկով»,- նշեց խաղի առաջատարը՝ Քնարիկ Բաղդասարյանը։

 

Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են մասնակիցները