ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդն ամփոփում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կատարած աշխատանքը։

Կազմակերպվել են մի շարք միջոցառումներ՝

  • Թմրամիջոցների դեմ իրազեկման արշավ ․  քննարկվել են թմրամիջոցների տեսակները, դրանց ազդեցությունը մարդու առողջության ու վարքի վրա և այլն։
  • «911» խմբագրության ղեկավար, բանաստեղծ Գոռ Հարությունյանի «Սիմվոլական 88» գրքի շնորհանդեսը։ Արվեստագետը խոսել է հայրենի հողի հետ կապի, կրթության կարևորության և այլ հարցերի մասին։
  • «Մի լքիր հայրենիքդ» խորագրով միջոցառում,  որի ժամանակ ցուցադրվել է ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Ապրիլ» ֆիլմը։
  • «Դեռահասների շրջանում սննդի անվտանգության ապահովումը՝ որպես անվտանգության մշակույթի բաղադրիչ» թեմատիկայով հանդիպում՝ անվանի խոհարար Սեդրակ Մամուլյանի հետ։ Խոսվել է առողջ սննդի և ազգային խոհանոցի ավանդույթները պահպանելու  կարևորության մասին։
  • Լուսանկարների և ֆիլմի ցուցադրություն՝ նվիրված Սպիտակի երկրաշարժին։ Նախաձեռնել էին «911» խմբագրությունն ու լրագրող-ուսանողների խումբը։
  • Տարբեր մարզական մրցումներ և հանդիպումներ՝ ֆուտբոլի միջբուհական մրցաշար, տղաների և աղջիկների սեղանի թենիսի ներբուհական մրցաշար, ընկերական հանդիպում ՃԿՊԱ-ի և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի վոլեյբոլի աղջիկների հավաքականների միջև։

Դեկտեմբերի 18-ին կկայանա «Ճանաչենք  Հայաստանի մարզերը․ Սյունիք» խորագրով պանելային քննարկում, որի ժամանակ կբանախոսեն ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը, ճգնաժամային կառավարման և քաղաքացիական պաշտպանության ամբիոնների դասախոսները։

Տարին կավարտվի ամանորյա միջոցառմամբ։ Նախատեսվում են մրցանակաբաշխություն, երգ, պար, խաղեր և հյուրասիրություն։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ