ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագիրը մեկնարկում է «Ջրային անվտանգությունը Հարավային Կովկասում և դրանից դուրս. կարողությունների ձևավորում ջրային ոլորտում ապագա առաջնորդների համար» խորագրով վեբինարների շարք՝ նախատեսված ջրային ռեսուրսների կառավարման ոլորտին առնչվող հարցերով հետաքրքրված ուսանողների և երիտասարդ մասնագետների համար։ Մասնակցելու է նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան։
Նախատեսվում են դասընթացներ ջրային ռեսուրսների կառավարման հիմնական սկզբունքների, գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների և լավագույն փորձի վերաբերյալ։
Համագործակցելով պետական կառույցների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, գիտական և ջրային ռեսուրսների կառավարման հաստատությունների հետ՝ ծրագիրը խթան կհանդիսանա շրջակա միջավայրի պահպանության և ջրային ռեսուրսների կառավարման ընդհանուր առաջնահերթությունների շուրջ տարածաշրջանային համագործակցության համար։
Վեբինարների թեմաները վերաբերում են հետևյալ ոլորտներին՝
- ջրային անվտանգության ներածություն,
- ջրային դիվանագիտություն և անդրսահմանային համագործակցություն,
- ջրային ռեսուրսների կառավարում և քաղաքականություն, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտի ապակենտրոնացում,
- կլիմայի փոփոխություն և ջուր,
- աղետների ռիսկի կառավարումը (ԱՌԿ) ջրային ոլորտում,
- գենդերային և սոցիալական ներառականությունը ջրային ռեսուրսների հասանելիության և կառավարման համատեքստում,
- ջուր-էներգիա-սնունդ-էկոհամակարգեր կապը,
- ջրամատակարարում և ջրահեռացում (WASH), ջրի որակ և աղտոտում,
- ջրային տնտեսություն/ ջրային ռեսուրսների արժևորում և այլն։
Աշխատանքային հանդիպումները կանցկացվեն 2024 թ․ դեկտեմբերից մինչև 2025 թ․ փետրվար, աշխատանքային լեզուն անգլերենն է։
Մասնակիցները կստանան մասնակցության հավաստագիր:
Հայտագրումը շարունակվում է։ Հղումը՝ այստեղ։
Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ