ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցների վերապատրաստման 2024 թվականի աշխատանքային պլանի  համաձայն՝ նոյեմբերի 11-13-ը ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվել է «Փլուզված շինություններում որոնողափրկարարական աշխատանքներ» թեմատիկայով վերապատրաստման դասընթաց։ Մասնակցել է 15 փրկարար ծառայող Երևանի և մարզերի տարբեր ստորաբաժանումներից։

Տեսական մասի թեմաներն էին՝

  • Շինությունների փլուզման հիմնական պատճառները, փլատակների բնութագրերը և հնարավոր վտանգավոր գործոնները,
  • Փլուզված շինություններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները,
  • Փլուզված շինություններում տուժածների որոնողափրկարարական աշխատանքների իրականացման հիմնական ձևերը և մեթոդները,
  • Փլուզված շինություններում որոնողափրկարարական աշխատանքների անվտանգության ապահովման հիմնական պահանջները։

Գործնական պարապմունքներն անցկացվել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում։ Փրկարար ծառայողներն իրականացրել են՝

  • երկաթբետոնե կառուցատարրերի քանդման, հորատման, տեղաշարժման, ժամանակավոր կայունացման և կտրման գործողություններ,
  • տուժածների որոնման և դուրսբերման աշխատանքներ նեղ խորշերից և փլատակներից։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Լուսանկարները՝ ՌՀՄԱԿ ֆեյսբուքյան էջից