Նոյեմբերի 14-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հյուրընկալեց «Ամերիաբանկի» ներկայացուցիչներին, որոնք ուսանողներին ներկայացրին «Իմ Հայաստան, իմ ապագա» նոր մրցույթը։

Մրցույթի շրջանակում հաղթողները կստանան հետևյալ աջակցությունը՝

  • 160 կրթաթոշակ՝ ուսման ծախսերի համար,
  • 3 նախագծի ֆինանսավորում 10 մլն դրամի չափով՝ իրենց նորարարական գաղափարների իրականացման համար,
  • Միջազգային առաջատար համալսարաններից մեկի կրթական ծրագրին մասնակցելու հնարավորություն 10 ուսանողի համար։

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել 2024-2025 ուսումնական տարվա ուսանողները, որոնք Ամերիաբանկի VISA Student քարտապան են։ Կրթաթոշակի հավակնելու համար պարտադիր պայմաններ են՝

  • Լինել նվազագույնը 2-րդ կուրսի ուսանող, հավաքել ամենաբարձր միավորները թեստից և ունենալ առնվազն 65% միջին որակական գնահատական՝ ՄՈԳ։
  • Նախագծի ֆինանսավորում ստանալու կամ աշխարհի լավագույն բուհերից մեկի ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է հավաքել ամենաբարձր միավորները թե՛ թեստից, թե՛ նախագծի գնահատումից։

Ժյուրիի կազմում են լինելու «Ամերիաբանկի» ներկայացուցիչներ, VISA-ի ներկայացուցիչը և անկախ մասնագետներ տարբեր ոլորտներից:

ՃԿՊԱ սաների նախագծային հայտերին դեռ կանդրադառնանք։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները՝ Սյուզաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ