Նոյեմբերի 11-ից ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկել է բակալավրի կրթական ծրագրի բարձր կուրսերի ուսումնական պրակտիկան, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի վերջ։
Նախատեսվում են այցեր՝
- ՃԿՊԱ Լուսակերտի ուսումնական բազա,
- ՆԳՆ փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն՝ ՀՆՓԱԻԿ,
- Հրշեջ-փրկարարական ջոկատներ,
- Ապաստարաններ,
- Մատենադարան,
- Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն և այլն։
Նպատակն է զարգացնել ուսանողների մասնագիտական գործնական հմտությունները, ծանոթացնել հատուկ պահպանության օբյեկտներում անվտանգության համակարգերին ու խնդիրներին։
Մանրամասներին կանդրադառնանք։
Պատրաստեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ
Լուսանկարներում՝ բակալավրի կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողների այցը Լուսակերտի ուսումնական բազա
Լուսանկարները՝ Անուշիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ