ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում քաղաքացիական անձանց վերապատրաստումների 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն՝ հոկտեմբերին կազմակերպվել է վերապատրաստման 15 դասընթաց, որոնց մասնակցել է 361 ունկնդիր: ՃԿՊԱ կադրերի պատրաստման և վերապատրաստման ֆակուլտետի մասնագետներն այցելել են նաև Տավուշի մարզ, մասնավորապես՝ սահմանամերձ Բերդ համայնքի Չինչին և Տավուշ բնակավայրեր։
Հերթական ուսուցողական դասընթացն է կազմակերպվել Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցների համար։
ՃԿՊԱ-ում անցկացվող դասընթացներին մասնակցել են ներկայացուցիչներ գերատեսչությունների տարբեր ստորաբաժանումներից, քաղաքապետարաններից, տնօրենի տեղակալներ, նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչներ՝ հանրակրթական ուսումնական հաստատություններից, տնօրեններ, մեթոդիստներ և այլ մասնագետներ՝ նախադպրոցական կրթական հաստատություններից, այլք։
Վերապատրաստման առանցքային թեմաներն էին՝
- «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը»,
- «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցերը»,
- «Երեխաների անվտանգության մշակույթի ձևավորման հարցերը» և այլն:
Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ