ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը հոկտեմբերին կազմակերպել է հետևյալ միջոցառումները՝
- Վոլեյբոլի ներբուհական առաջնություն․ հաղթող է ճանաչվել բակալավրի կրթական ծրագրի առկա և հեռակա ուսուցմամբ ուսանողներից կազմված հավաքական թիմը։
- «Ամենախելացին» խորագրով ինտելեկտուալ խաղ։
Մասնակցել է 4 թիմ միջին մասնագիտական և բակալավրի կրթական ծրագրերից։
- Աղջիկների վոլեյբոլի հավաքականի ընկերական հանդիպումը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անձնակազմի հետ։
- Ֆուտբոլ և վոլեյբոլ մարզաձևերից ընկերական հանդիպումներ Հայաստանի Եվրոպական համալսարանի մարզիկների հետ։
- Հանդիպում ՃԿՊԱ «911 խմբագրության» անձնակազմի հետ։ Մեկնարկել է նոր համագործակցություն։
- ՈւԽ ընդլայնված նիստ։ Հանձնաժողովները ներկայացրել են ընթացիկ ծրագրերը․ քննարկել միջոցառումների անցկացման նոր ձևաչափեր։
- Հանդիպում միջին մասնագիտական կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողների հետ։
- Կամավորական աշխատանքներ «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում։
- «Ինչպե՞ս կառավարել ժամանակը» թեմատիկայով բաց դաս՝ ՃԿՊԱ կարիերայի և մասնագիտական կողմնորոշման պատասխանատու Ռուզաննա Ղարիբյանի համակարգմամբ։
- «Անկախության գաղափարախոսությունը» խորագրով միջոցառում՝ նվիրված հայրենաճանաչությանը։
- Այց Կարեն Դեմիրճյանի թանգարան։ Ուսանողները ծանոթացել են թանգարանում պահվող հարուստ փաստավավերագրական արխիվին՝ լուսանկարներ, տեսաֆիլմեր, քաղաքական գործչի անձնական իրերին, արվեստի գործերին, աշխատանքային օրագրերին և այլն։
Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Լուսանկարները տրամադրել են ուսանողները