ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան կարևորում է ուսանողների ոչ միայն մասնագիտական առաջընթացը, այլև ակտիվ ժամանցը։
Ստեփանավանի ուսումնական բազայում հոկտեմբերին իրականացվել են հետևյալ միջոցառումները՝
- Ուսուցչի տոն՝ միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողների մասնակցությամբ և կուրսղեկ, դասախոս Անժելա Բադալյանի համակարգմամբ։ Միջոցառման հիմնական ուղերձն այն էր, որ ակադեմիայում ստեղծված դասախոս-ուսանող անմիջական կապը նպաստում է նոր գաղափարների փոխանակմանն ու ուսանողների ներուժի բացահայտմանը։
- «Փրկարարական աշխատանքների կազմակերպում» թեմատիկայով արտալսարանային գործնական դասընթաց՝ միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար Արմեն Առաքելյանի նախաձեռնությամբ։ Ուսանողները ծանոթացել են դրոնի աշխատանքին և հետևել պայմանական տուժածին առաջին օգնության պայուսակ հասցնելու գործընթացին։
- «Թույլ օղակ» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ ուսանողական խորհրդի և դասախոս Արինա Առաքելյանի նախաձեռնությամբ։ Հաղթող է ճանաչվել 2-րդ կուրսի ուսանողուհի Եսթեր Մարջանյանը։
- Քայլարշավ Ստեփանավանի ծառուղիով։ Նպատակն էր ամրապնդել առաջին կուրսի ուսանողների միջև կապը, բարձրացնել թիմային ոգին ու ցույց տալ, թե ինչ կարևոր են դժվարությունները միասին հաղթահարելը և ընկերոջն օգնելը։
- «Աշխարհի շուրջ՝ մեկ ժամում» խորագրով մշակութային միջոցառում՝ դասախոս Արինա Առաքելյանի համակարգմամբ։ Մեկ ժամում ՃԿՊԱ սաները ներկաներին «տեղափոխել» են Իսպանիա, Հնդկաստան, Ավստրիա, Վրաստան և Հունաստան։
- Քաղցրի տոն՝ նվիրված հրուշակագործության արվեստին։ Առաջին կուրսի ուսանողները հետաքրքիր փաստեր են պատմել քաղցրեղենի ստեղծման ու նշանակության մասին, հանդիսատեսին հյուրասիրել կոնֆետներ։
Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Լուսանկարները՝ «Լոռէ» փրկարար ջոկատի ֆեյսբուքյան էջից