ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցների վերապատրաստման 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն՝ հոկտեմբերի 21-23-ը ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվել է «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում․ պարանային աշխատանք» թեմատիկայով վերապատրաստման դասընթաց։
Տեսական մասում ներկայացվել է՝
- բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը՝ «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափորոշիչներով,
- փրկարարական աշխատանքներում կիրառվող պարանային հանգույցները, տեսակները․ նշանակությունը,
- բարձրությունների վրա փրկարարական աշխատանքներում կիրառվող գույքը և միջոցները,
- բարձրություններում կիրառվող ալպինիստական գույքի և միջոցների կիրառման ցուցումներ։
Գործնական պարապմունքներն անցկացվել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում։
Փրկարարները կատարել են հետևյալ գործողությունները՝
- վերելք և վայրէջք՝ ալպինիստական գույքով ու միջոցներով,
- խմբային և անհատական անվտանգության ապահովում,
- բարձրությունից տուժածների տեղափոխում ալպինիստական գույքի և միջոցների օգնությամբ։
Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել են փրկարարները