Հոկտեմբերի 15-ին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում կայացել է հանդիպում ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած բուհերի որակի պատասխանատուների, մասնագիտական կրթական ծրագրերի ղեկավարների և դասախոսների հետ։ Այս ընթացքում իրականացվում է բուհերի համար ՄԿԾ-ների ներքին աուդիտ՝ հավատարմագրման հանձնաժողովի որոշման համաձայն։ Աուդիտը պարտադիր է, համապատասխանում է ծրագրային հավատարմագրման չափանիշներին։ Ներգրավված են արտաքին փորձագետներ։

Հանդիպման նպատակն էր քննարկել որոշման կատարման գործընթացը և ծրագրերի որակի շարունակական բարելավմանն ուղղված քայլերը։ Ներկա էին նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի որակի ապահովման կենտրոնի պետ Աշխեն Խաչատրյանը, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու Ռուզաննա Ղարիբյանը և դասախոս Մարինե Փոթիկյանը։

Առանցքային հարցերը հետևյալն էին՝

  • Բոլոր բուհերի ՄԿԾ-ների գնահատման հաշվետվությունները  պետք է լինեն մեկ ձևաչափով  և համապատասխանեն ծրագրային հավատարմագրման չափանիշներին․
  • Բուհերը հնարավորություն կունենան ընտրել արտաքին փորձագետներին՝ օգտվելով ՈԱԱԿ փորձագիտական բազայից․
  • Ներքին գնահատումը պետք է ցույց տա, որ բոլոր վերջնարդյունքներն են գնահատվել։

Կարևորվեց նաև այն, որ գնահատման գործընթացին մասնակցի ոլորտում գործունեություն ծավալող գործատու։ Սա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է։

Ներքին գնահատման արդյունքում հաշվի են առնվելու մշտադիտարկման ընթացքում միջանկյալ հաշվետվությունները, իսկ վերջնական գնահատումը կկատարվի վերահավատարմագրման ժամանակ՝ հաստատելով, որ բուհերը համապատասխանում են որակի ապահովման պահանջներին։

 

Պատրաստեց ԱՆԻ  ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է Աշխեն Խաչատրյանը