ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «911» խմբագրությունը և ուսանողական խորհուրդն սկսում են նոր համագործակցություն։

Խմբագրության ղեկավար Գոռ Հարությունյանը նշեց՝ այսուհետ ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու աղետների ռիսկի նվազեցման ոլորտում տեղական ու միջազգային միջոցառումների լուսաբանմանը, պատրաստել լրագրողական հոդվածներ և ռեպորտաժներ, դառնալ ակադեմիայի «դեմքը»։ ՈՒԽ հանձնաժողովները շուտով հանդես կգան առաջարկներով։ Տեսական ու գործնական ուսուցումը կիրականացնի լրագրող Անի Անտոնյանը։

Նպատակն է բացահայտել նոր տաղանդներ, կյանքի կոչել նոր գաղափարներ։

«Ոչ ոք չի կարող օրգանապես ավելի կապված լինել այս բուհին, քան դուք՝ այստեղ սովորողներդ, քանի որ լավ եք պատկերացնում՝ ինչ է ձեզ պետք, ինչ բացեր կան։Ուսանողական խորհուրդը ձայն ունեցող լուրջ կառույց է և չպետք է մնա լուսանցքում։ Լիահույս եմ, որ մեր համատեղ աշխատանքը նաև կբարձրացնի ձեր մրցունակությունը մյուս բուհերի հետ հարաբերություններում։ Մենք պաշտպանում ենք ուսանողի լավագույն շահը, այն է՝ կրթել լավագույն որակներով օժտված մասնագետ, մարդ և հասարակությանը պիտանի անձնավորություն»,- իր խոսքն ամփոփեց Գ․ Հարությունյանը։

 

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ