Հոկտեմբերի 9-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Ստեփանավանի ուսումնական բազայում կայացավ իր բնույթով եզակի միջոցառում, որը կազմակերպել էին միջին մասնագիտական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողները։ 56 հոգի, այդ թվում՝ 40 տղա, մշակել էր սցենարը, բեմադրել պարերը։ Ուսանողներին աջակցել էր դասախոս Արինա Առաքելյանը։
Միջոցառման նպատակն էր մարդկանց ծանոթացնել տարբեր երկրների մշակույթին ու ավանդույթներին։
Մեկ ժամվա ընթացքում ներկաները «շրջեցին» Իսպանիայում, Հնդկաստանում, Ավստրիայում, Վրաստանում և Հունաստանում։ «Ուր էլ գնաս, որ երկրում էլ հանգրվանես, վերջին կանգառդ Հայաստանն է»,- ամփոփեցին մասնակիցները։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ «Լոռէ» փրկարար ջոկատի ֆեյսբուքյան էջից