ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում քաղաքացիական անձանց վերապատրաստումների 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն՝ սեպտեմբերին կազմակերպվել է վերապատրաստման 14 դասընթաց, որոնց մասնակցել է 429 ունկնդիր: ՃԿՊԱ մասնագետներն այցելել են նաև Տավուշի մարզ, մասնավորապես՝

  • Նոյեմբերյան խոշորացված համայնք և Կողբ բնակավայրի միջնակարգ դպրոց,
  • Իջևան խոշորացված համայնք և Սևքար ու Աչաջուր բնակավայրերի միջնակարգ դպրոցներ,
  • Բերդ խոշորացված համայնք և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի միջնակարգ դպրոց։

Դասընթացներին մասնակցել են նախարարությունների և գերատեսչությունների աշխատակազմերի ստորաբաժանումների ներկայացուցիչներ, քաղաքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենի տեղակալներ, նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչներ, նախադպրոցական կրթական հաստատությունների մեթոդիստներ, տնօրեններ և այլք:

ՃԿՊԱ կադրերի պատրաստման և վերապատրաստման ֆակուլտետի դասախոսները ներկայացրել են հետևյալ զեկույցները՝

  • «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը»,
  • «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցերը»,
  • «Երեխաների անվտանգության մշակույթի ձևավորման հարցերը» և այլն:

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Լուսանկարները տրամադրել են դասախոսները