Հայաստանի Հանրապետության անկախության օրվա խորհրդով՝ սեպտեմբերի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Ստեփանավանի ուսումնական բազայում անցկացվեց «Անկախ Հայաստանը 33 տարեկան է» խորագրով միջոցառում։ Նախաձեռնության հեղինակը դասախոս Միլենա Ասոյանն էր։ Միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողները ներկայացրին հայրենիքին նվիրված երգեր, պարեր և ասմունք՝ շեշտելով, թե ինչ գնով է հայը ձեռք բերել իր անկախությունը։
Եվս մեկ խումբ, դասախոս Հասմիկ Գաբրիելյանի գլխավորությամբ, այցելեց Օշական, քննարկում ունեցավ Մեսրոպ Մաշտոցի պատմաքաղաքական դերի ու նշանակության վերաբերյալ։ Բյուրականի աստղադիտարանում ՃԿՊԱ սաները ծանոթացան աստղադիտարանի ստեղծման պատմությանն ու ներկա ծրագրերին։ Վերջին կանգառն աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանն էր։
Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Լուսանկարները տրամադրել են դասախոսները