Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցների վերապատրաստման 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն՝ սեպտեմբերի 16-20-ը ՆԳՆ ճգնաժամակյին կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների տեղակալների վերապատրաստման դասընթաց։ Մասնակցում էր 12 փրկարար ծառայող Երևանից և 10 մարզից։

Տեսական մասում ներկայացվել է՝

  • Հետախուզությունը փրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ,
  • Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը,
  • Գազածխապաշտպան ծառայության կազմակերպման մեթոդաբանությունը,
  • Փրկարար ծառայողների ֆիզիկական պատրաստության իրավական ապահովումն ու կազմակերպման առանձնահատկությունները,
  • Առաջին օգնությունը գիտակից և անգիտակից տուժածների դեպքում,
  • Անտառային բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և այլն։

Գործնական աշխատանքն իրականացվել է 2 փուլով։ Ակադեմիայի մասնագիտացված լսարանում մասնակիցները նախ ծանոթացել են՝

  • Տուժածների տեսակավորման սկզբունքներին՝ triage,
  • Առաջին օգնությանն ուժեղ արյունահոսությունների ժամանակ,
  • Փլուզված շինություններում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը,
  • Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների իրականացմանը։

Գործնական պարապմունքների երկրորդ օրն անցկացվել է ՃԿՊԱ Լուսակերտի ուսումնական բազայում։ Իրականացվել է գազածխապաշտպան ծառայության և տարբեր գործառնական նշանակության շինություններում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում։

Դասընթացի ավարտին փրկարար ծառայողները հանձնել են ստուգարք՝ հակահրդեհային և փրկարարական պատրաստության թեմայով։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ