ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկեց նոր ուսումնական տարին։

Նորաթուխ ուսանողներին ողջունեց ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը՝ նշելով, որ ուսումնառության տարիներն այն ժամանակաշրջանն են, երբ պետք է լցվել գիտելիքներով և կառուցել այն ապագան, որի մասին երազում ենք։ Գնահատականները «պայմանականություն» են, մարդու իրական աճն իր մեջ է։ Գիտելիքի շնորհիվ է նա օրեցօր ավելի ուժեղ դառնում, սկսում աշխարհն ավելի «ընդարձակ» կերպով ընկալել։ «Գիտելիքի համար տարիք ու սահմաններ չկան։ Պատկերացրե՛ք, որ ինչ-որ մեկը ձեզ ասում է՝ դուք ունեք անսպառ հնարավորություններ։ Ես դա ձեզ ասում եմ։ Սովորե՛ք ինքներդ ձեզ համար, քանի որ դա այն հարստությունն է, որը ոչ ոք ձեզնից խլել չի կարողանա։ Գիտելիքի շնորհիվ դուք կճանապարհորդեք աշխարհի տարբեր ծայրերում և մյուսների հետ կկիսեք ձեր իմացածը։ Այս բուհում ձեզ դասավանդելու են Հայաստանի ամենանվիրյալ մարդիկ։ Սովորե՛ք նրանցից և պահանջե՛ք առավելագույնը։ Մաղթում եմ մեծ հաջողություններ»,- իր խոսքն ամփոփեց Ա․ Հայրապետյանը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ