ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում շարունակվում է 2024-2025 ուսումնական տարվա ընդունելությունը հետազոտողի կրթական ծրագրով (ասպիրանտուրա)՝ «Երկրաբնապահպանություն» մասնագիտությամբ:

Հայցորդը մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձն է: Հայցորդությունն իրականացվում է վճարովի հիմունքներով, ուսման տևողությունը չի գերազանցում 5 տարին:

Հայցորդ ձևակերպվելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  • Դիմում` ՃԿՊԱ ռեկտորի անունով,
  • Կադրերի հաշվառման անձնական թերթիկ լուսանկարով (3 X 4),
  • Դիպլոմների և միջուկների կրկնօրինակը (բակալավրիատ, մագիստրատուրա):
  • Ինքնակենսագրություն,
  • Աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
  • Հրատարակված գիտական աշխատությունների ցուցակը կամ ընտրած մասնագիտությունից գիտական ռեֆերատ։

Հայցորդի լրիվ բեռնվածությունը համարժեք է 180 կրեդիտային միավորի, ներառում է կրթական և հետազոտական մասերը: Նա պետք է հանձնի ուսումնական ծրագրով նախատեսված քննությունները, այդ թվում՝ մասնագիտականը, ստուգարքները, կուտակի համապատասխան կրեդիտներ, ավարտի ատենախոսությունը և անցկացնի ատենախոսության նախնական քննարկում: Հայցորդը տարեկան 1 անգամ ատեստավորվում է ամբիոնի կողմից:

Մանրամասների համար զանգահարել՝ 060 69 10 00/203, 208