ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2024-2025 ուսումնական տարվա միջին մասնագիտական կրթական ծրագրի 6 մասնագիտության գծով մրցույթը հաղթահարել է 140 դիմորդ։

Գիտական և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանի խոսքով՝ այս տարի բազմաթիվ հայտեր են ստացվել ամբողջ հանրապետությունից։ Մրցութային շեմը բավականին բարձր է եղել․ օրինակ, «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտության 30 անվճար տեղի համար պայքարել է ավելի քան 70 դիմորդ։

Անհրաժեշտ է օգոստոսի 27-ը ներառյալ ակադեմիա  ներկայացնել պահանջվող փաստաթղթերը՝

  • Ավարտական փաստաթուղթ` վկայական կամ ատեստատ,
  • 4 լուսանկար՝ 3×4 սմ չափսի,
  • Անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, ծննդյան վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը,
  • Սոցիալական ապահովության քարտի պատճենը։

 

ԲԱՐԻ՜ ԳԱԼՈՒՍՏ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ։

Միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունված ուսանողների ցուցակը՝ ստորև։ 

ՄՄ կոնկուրս-2024-2025