ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում շարունակվում է մագիստրոսի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցմամբ փաստաթղթերի ընդունումը։

Մասնագիտություններն են՝

  1. Կառավարում (ճգնաժամային կառավարում),
  2. Հոգեբանություն (աղետների հոգեբանություն),
  3. Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (փրկարարական գործ),
  4. Իրավագիտություն (Ճգնաժամային իրավունք),
  5. Նախնական զինվորական պատրաստություն (կենսագործունեության անվտանգություն)
  6. Կիրառական սեյսմոլոգիա:

«Փրկարարական գործ» մասնագիտությամբ առկա ուսուցման դեպքում գործում է ԵԿԱՄՏԱՀԱՐԿՈՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ հնարավորություն։

Մագիստրոսի կրթական ծրագրի բովանդակությունը մշակված է այնպես, որ սովորողն ունենա մասնագիտական աշխատանքին կամ ուսման բնագավառին առնչվող նեղ մասնագիտական, գործնական և տեսական գիտելիքներ։

Մանրամասների համար զանգահարել 060 69 10 00/203, 208։