ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում շուտով կավարտվի 2024-2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի փաստաթղթերի ընդունումը:
Մասնագիտություններն են՝
- Ճգնաժամային կառավարում,
- Փրկարարական գործ,
- Քաղաքացիական պաշտպանություն,
- Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում,
- Հրդեհային անվտանգություն,
- Տրանսպորտային և հրշեջ-փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում և սպասարկում:
Առկա ուսուցմամբ «Փրկարարական գործ» մասնագիտությունը ԱՆՎՃԱՐ Է, ընդհանուր՝ 60 տեղ։ Մյուս դեպքերում ուսուցումը վճարովի է։
Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
- Ավարտական փաստաթուղթ` վկայական, ատեստատ կամ դիպլոմ (դիպլոմի հետ պետք է ներկայացնել նաև միջուկը)
- 4 լուսանկար՝ 3×4 սմ չափսի
- Անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը
- Սոցիալական ապահովության քարտ։
Առավել մանրամասների համար զանգահարել՝ 060 69 10 00 / ներքին՝ 203, 208: