ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում շուտով կավարտվի 2024-2025 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրի փաստաթղթերի ընդունումը։

Դիմորդը կարող է սովորել հետևյալ մասնագիտությունների գծով՝

  • Ճգնաժամային կառավարում,
  • Փրկարարական գործ,
  • Քաղաքացիական պաշտպանություն,
  • Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում,
  • Հրդեհային անվտանգություն,
  • Տրանսպորտային և հրշեջ—փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում և սպասարկում:

Առկա ուսուցմամբ «Փրկարարական գործ» մասնագիտությունն ԱՆՎՃԱՐ է, մյուս դեպքերում ուսուցումը՝ վճարովի:

ՃԿՊԱ ուսանողները հնարավորություն կունենան որակյալ կրթություն ստանալու մասնագիտացված լսարաններում, օգտվելու բազմալեզու մասնագիտական գրադարանից, արտադրական պրակտիկան անցկացնելու տեղական ու միջազգային կառույցներում, մասնակցելու միջազգային ֆորումների և այլն: Ակադեմիայի «Լուսակերտ» ուսումնական բազայում, որն ունի խոչընդոտների հաղթահարման վարժահրապարակ և համապատասխան տեխնիկական հագեցվածություն, կանցկացվեն գործնական պարապմունքներ։

 Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  • Ավարտական փաստաթուղթ` վկայական, ատեստատ կամ դիպլոմ (դիպլոմի հետ պետք է ներկայացնել նաև միջուկը)
  • 4 լուսանկար՝ 3×4 սմ չափսի
  • Անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը
  • Սոցիալական ապահովության քարտ

Առավել մանրամասների համար զանգահարել՝ Հեռ. 060 69 10 00/203, 208: