ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրի փաստաթղթերի ընդունումը հետևյալ մասնագիտությունների գծով՝
- Ճգնաժամային կառավարում,
- Փրկարարական գործ,
- Քաղաքացիական պաշտպանություն,
- Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում,
- Հրդեհային անվտանգություն,
- Տրանսպորտային և հրշեջ—փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում և սպասարկում:
Բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցմամբ «Փրկարարական գործ» մասնագիտությունն անվճար է, մյուս դեպքերում ուսուցումը՝ վճարովի:
Դիմորդները հնարավորություն կունենան մասնագիտացված լսարաններում որակյալ կրթություն ստանալու, օգտվելու բազմալեզու մասնագիտական գրադարանից, արտադրական պրակտիկան անցկացնելու տեղական ու միջազգային կառույցներում, մասնակցելու միջազգային ֆորումների և այլն: Ակադեմիայի «Լուսակերտ» ուսումնական բազայում, որն ունի խոչընդոտների հաղթահարման վարժահրապարակ և համապատասխան տեխնիկական հագեցվածություն, ուսանողները կանցկացնեն գործնական պարապմունքներ։
Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
- Ավարտական փաստաթուղթ` վկայական, ատեստատ կամ դիպլոմ (դիպլոմի հետ պետք է ներկայացնել նաև միջուկը)
- 4 լուսանկար՝ 3×4 սմ չափսի
- Անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը
- Սոցիալական ապահովության քարտ
Առավել մանրամասների համար զանգահարել՝ Հեռ. 060 69 10 00/203, 208: