ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրի փաստաթղթերի ընդունումը հետևյալ մասնագիտությունների գծով՝

  • Ճգնաժամային կառավարում,
  • Փրկարարական գործ,
  • Քաղաքացիական պաշտպանություն,
  • Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում,
  • Հրդեհային անվտանգություն,
  • Տրանսպորտային և հրշեջփրկարար հատուկ տեխնիկայի շահագործում և սպասարկում:

   Բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցմամբ «Փրկարարական գործ» մասնագիտությունն անվճար է, մյուս դեպքերում ուսուցումը՝ վճարովի:

   Դիմորդները հնարավորություն կունենան մասնագիտացված լսարաններում որակյալ կրթություն ստանալու, օգտվելու բազմալեզու մասնագիտական գրադարանից, արտադրական պրակտիկան անցկացնելու տեղական ու միջազգային կառույցներում, մասնակցելու միջազգային ֆորումների և այլն: Ակադեմիայի «Լուսակերտ» ուսումնական բազայում, որն ունի խոչընդոտների հաղթահարման վարժահրապարակ և համապատասխան տեխնիկական հագեցվածություն, ուսանողները կանցկացնեն գործնական պարապմունքներ։

   Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  • Ավարտական փաստաթուղթ` վկայական, ատեստատ կամ դիպլոմ (դիպլոմի հետ պետք է ներկայացնել նաև միջուկը)
  • 4 լուսանկար՝ 3×4 սմ չափսի
  • Անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը
  • Սոցիալական ապահովության քարտ

   Առավել մանրամասների համար զանգահարել՝ Հեռ. 060 69 10 00/203, 208: