Հունիսին հրատարակվել են Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-ի ջրհեղեղի հետևանքով բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման (ԲԿԱԳ՝ MIRA) արդյունքները։
Վերլուծությունն իրականացրել է Միավորված ազգերի կազմակերպության Երկրի թիմը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համակարգմամբ, ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի, ՄԱԿ-ի մանկական հիﬓադրաﬕ, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և մի շարք այլ միջազգային կառույցների ներդրուﬓերով և դաշտային աջակցությամբ: Գնահատման գործընթացին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ներքին գործերի նախարարությունները։ Դաշտային տվյալների հավաքագրմանն աջակցել է նաև ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան։
Առավել մանրամասն՝ այստեղ։