ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան իրականացնում է 2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն հետազոտողի կրթական ծրագրով (ասպիրանտուրա)՝ «Երկրաբնապահպանություն» մասնագիտությամբ:
Հայցորդը մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձն է: Հայցորդությունն իրականացվում է վճարովի հիմունքներով, ուսման տևողությունը չի գերազանցում 5 տարին:
Հայցորդ ձևակերպվելու համար անհրաժեշտ պահանջներն են՝
- երկու տպագրված հոդված ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված անվանացանկով,
- մասնագիտական ամբիոնի դրական եզրակացությունը և ապագա գիտական ղեկավարի գրավոր համաձայնությունը,
- օտար լեզվի ընդունելության քննություն (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն)։
Հայցորդի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
- դիմում ՃԿՊԱ ռեկտորի անունով,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ և լուսանկար (3×4),
- բակալավրի և մագիստրի կրթական ծրագրերի դիպլոմների և միջուկների կրկնօրինակը,
- ինքնակենսագրություն,
- աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- երկու տպագրված հոդված ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված անվանացանկով:
Հայցորդի լրիվ բեռնվածությունը համարժեք է 180 կրեդիտային միավորի, ներառում է կրթական և հետազոտական մասերը: Նա պետք է հանձնի ուսումնական ծրագրով նախատեսված քննությունները, այդ թվում՝ մասնագիտականը, ստուգարքները, կուտակի համապատասխան կրեդիտներ, ավարտի ատենախոսությունը և անցկացնի ատենախոսության նախնական քննարկում: Հայցորդը տարեկան մեկ անգամ ատեստավորվում է ամբիոնի կողմից:
Մանրամասների համար զանգահարել՝ Հեռ. 060 69 10 00/203, 208։