ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում շարունակվում է առկա ուսուցմամբ հիմնական կրթության հիմքով միջին մասնագիտական կրթական ծրագրի փաստաթղթերի ընդունումը՝ 6 մասնագիտության գծով՝
- Կառավարում արտակարգ իրավիճակներում,
- Հրդեհային պաշտպանություն,
- Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում,
- Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում,
- Պաշտպանական կառույցների շահագործում,
- Կապ և ազդարարում բնակչության պաշտպանության ոլորտում։
Միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսուցումն ԱՆՎՃԱՐ է: Շուտով կբացվի նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի www․dimord.emis.am կայքը, որի միջոցով հնարավոր կլինի ընդունելության դիմում-հայտը լրացնել առցանց։
Մանրամասների համար զանգահարել 060 69 10 00/203, 208 հեռախոսահամարներով։