Հուլիսի 1-7-ը կայացան ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ուժային կառույցների միջև բանակային խաղերը:
Մրցաձևերն էին՝
- Կողմնորոշում
- Տարբեր զենքերից հրաձգություն
- Քառամարտ
- Ռազմականացված կրոսավազք
- Փոխանցումավազք։
Բանակային խաղերին մասնակցում էին պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների, քննչական, հակակոռուպցիոն կոմիտեների, դատախազության և պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը։ Մասնակիցները գնահատվեցին և՛ թիմային, և՛ անհատական անվանակարգերում:
ՆԳՆ թիմի ներկայացուցչական կազմում էր ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս, փրկարարական ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանը, որը մասնակցել էր նախապատրաստական աշխատանքներին։
ՆԳՆ 4 թիմից մրցանակային տեղեր զբաղեցրին հետևյալ մասնակիցները՝
- հրաձգություն«ՊՄ» ատրճանակից տղամարդկանց մրցույթում 2-րդ հորիզոնական՝ ոստիկանության ավագ լեյտենանտ Ռոման Ալոյանը,
- հրաձգություն «ՊՄ» ատրճանակից կանանց մրցույթում 1-ին հորիզոնական՝ ոստիկանության մայոր Մարիա Դադայանը,
- հրաձգություն «ՊՄ» ատրճանակից կանանց մրցույթում 3-րդ հորիզոնական՝ ոստիկանության լեյտենանտ Գոհար Համբարյանը,
- հրաձգություն «ԴԴՀ» հրացանից մրցույթում 1-ին հորիզոնական՝ ոստիկանության ավագ լեյտենանտ Խաչիկ Հաննեյանը,
- հրաձգություն «ԴԴՀ» հրացանից մրցույթում 2-րդ հորիզոնական՝ փրկարար ծառայության մայոր Անդրանիկ Հովսեփյանը,
- կողմնորոշում մրցույթում 2-րդ հորիզոնական՝ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Ղարիբ Ղարիբյանը։
Մրցանակակիրները ստացան դիպլոմներ, մեդալներ և դրամական պարգևներ։
Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Լուսանկարները՝ Պաշտպանության նախարարության պաշտոնական էջից