Հուլիսի 2-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացել է կիոկուշին կարատեի KWU վարկածով աշխարհի գավաթի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում էր նաև ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի ուսանող, Կիոկուշին կարատեի Հայաստանի քառակի չեմպիոն, միջազգային առաջնության կրկնակի չեմպիոն ու գավաթակիր Սուսաննա Կլեկչյանը։

   Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կանանց մեծահասակների պայքարում Սուսաննան, երեք մենամարտում հաղթանակ տանելով, անցավ եզրափակիչ և նվաճեց աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը՝ գրավելով երկրորդ պատվավոր հորիզոնականը։

   «Միայն մրցման ընթացքում ես տեսնում աշխատանքիդ արդյունքը։ Փորձը մարդու կյանքում մեծ դեր է խաղում․ այն օգնում է հաղթահարել լարվածությունը և դրսևորվել ամբողջ ներուժով՝  տեխնիկապես և այլ կարողություններով։ Շարունակելու եմ ավելի շատ պարապել ու կրկին մեր եռագույնը բարձրացնել միջազգային հարթակներում»,- ասաց երիտասարդ մարզիկը։

   Սուսաննայի այլ հաղթանակների մասին՝ ստորև։

   ՃԿՊԱ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ՝ ԿԻՈԿՈՒՇԻՆ ԿԱՐԱՏԵԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ

   ՃԿՊԱ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ՝ ԿԱՐԱՏԵԻ ՉԵՄՊԻՈՆ

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է ՃԿՊԱ ուսանողը