ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ավարտվեց միջին մասնագիտական կրթական ծրագրի երկրորդ և երրորդ կուրսերի ուսումնական պրակտիկան։

   «Հրդեհային պաշտպանություն» և «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտությունների գծով երկրորդ կուրսն այցելել է`

  • Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 4, 6, 8, 9 և 11 հրշեջ-փրկարարական ջոկատներ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, ՃԿՊԱ Լուսակերտի ուսումնական բազա և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն (դասախոս՝ Լիլիթ Սահակյան

   Ուսանողները ծանոթացել են հրշեջ-փրկարարների աշխատանքին, ջոկատների տեխնիկական և գույքային հագեցվածությանը, «911» զանգերի կենտրոնի, տեղեկատվության հավաքագրման և  վիճակագրության բաժնի գործառույթներին,  «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group (INSARAG) չափորոշիչներին և քաղաքային որոնողափրկարարական թիմերի նորարարական գույքին, հետախույզ-կինոլոգիական ջոկատի առօրյային և այլն։

   Լուսակերտի ուսումնական բազայում անցկացվել են գործնական պարապմունքներ հետևյալ թեմատիկայով՝ «Փրկարարական աշխատանքների կազմակերպում՝ որոնողական սարքերի օգնությամբ» և «Փլատակներից քաղաքացիների որոնում և օգնության ցուցաբերում»։

  • «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, «Էրեբունի» օդանավակայանի ավիացիոն բազա և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն (դասախոս՝ Ռուզաննա Ղարիբյան)։

   Ավիացիոն բազայում ուսանողներին ներկայացվել է առկա տեխնիկան ու գույքը, անտառային հրդեհների ժամանակ ուղղաթիռների կիրառության դեպքերը։  «Զվարթնոց» օդանավակայանում  շրջայց է կատարվել Օդանավերի փրկարարական և հակահրդեհային ծառայությունում։   

   Երկու տեղանքում ձևավորվել է օպերատիվ կառավարման շտաբ, խաղարկվել են տարբեր սցենարներ՝ որոնողափրկարարական աշխատանքների և առաջին օգնության կազմակերպման թեմատիկայով։ Ուսանողները սովորել են առաջին օգնության գործնական հմտություններ, որոնք կիրառել են իրական վարժանքի ժամանակ։

   «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտությամբ երրորդ կուրսի ուսանողներն այցելել են Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 4, 8, 11 հրշեջ-փրկարարական ջոկատներ և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ուսումնական բազա։ Ջոկատներում ուսանողները ծանոթացել են փրկարարական առօրյային, իսկ ուսումնական բազայում՝ ռազմական ոլորտում կիրառվող գույքին և տեխնիկային։ ՃԿՊԱ սաներին ուղեկցել են դասախոսներ Հովհաննես Խաչատրյանն ու Անի Գևորգյանը։

 

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են ՃԿՊԱ մասնագետները