ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով հաստատված փրկարար ծառայության աշխատակիցների վերապատրաստման 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն՝ հունիսի 17-19-ը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվել է «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում․ պարանային աշխատանքներ» թեմատիկայով մասնագիտական հատուկ ուղղվածության վերապատրաստման դասընթաց՝ հերթափոխերի պետերի և օղակի հրամանատարների համար։ Մասնակցում էր 15 փրկարար ծառայող Երևանի և մարզերի փրկարարական ստորաբաժանումներից։

   Տեսական մասի թեմաներն էին՝

  • Բարձրությունների վրա կատարվող աշխատանքների առանձնահատկություններն ու անվտանգության հիմնական պահանջները,
  • Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքներում կիրառվող գույքն ու միջոցները,
  • Փրկարարական աշխատանքներում կիրառվող պարանային հանգույցները, տեսակները, նշանակությունը,
  • Բարձրությունների վրա կիրառվող ալպինիստական գույքի և միջոցների կիրառման ցուցումները։

   Գործնական պարապմունքներն անցկացվել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում։ Փրկարարներն ալպինիստական գույքով ու միջոցներով իրականացրել են վերելք ու վայրէջք, սովորել անհատական ու խմբային անվտանգության ապահովման կանոնները, պայմանական տուժածներին տեղափոխել բարձրությունից։

   Վերապատրաստման դասընթացը  վարել են ՃԿՊԱ մասնագետները՝ փ/ծ մայոր Ա․ Խաչատրյանը, փ/ծ կապիտան Վ․ Հովակիմյանը, փ/ծ լեյտենանտ Վ․ Ավոյանը և փ/ծ ենթասպա Ա․Խաչատրյանը։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ