Ամփոփվեց ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2023-2024 ուսումնական տարվա մագիստրոսական թեզերի պաշտպանությունը։

   Ակադեմիան ավարտեց 20 մագիստրոս երեք մասնագիտության գծով՝ «Իրավագիտություն», «Կառավարում» և «Հոգեբանություն»: 7 հոգու կշնորհվի գերազանցության դիպլոմ։

   Թեզերի թեմաները հետևյալն էին՝

  • Ահաբեկչության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակների վերացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում,
  • Արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած վնասի գնահատման և փոխհատուցման իրավական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում,
  • Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման միջազգային և ներպետական հիմքերը,
  • Լոգիստիկայի դերը Հայաստանի Հանրապետության տնտեսության կայուն զարգացման գործում (տրանսպորտի ոլորտի օրինակով),
  • Ավագ դպրոցներում և քոլեջներում հոգեբանական անվտանգության մշակույթի ձևավորման տարրերը,
  • Հոգեբանական ճգնաժամի առանձնահատկությունները կենսագործունեության անբարենպաստ պայմաններում,
  • Արտակարգ իրավիճակներում աշխատող անձնակազմի մասնագիտական սթրեսի հաղթահարման հոգեբանական մեթոդները և այլն։

   ՃԿՊԱ գիտական և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանը նշեց՝ կատարվել է մեծ աշխատանք հետազոտական տարբեր մեթոդներով։ 20 շրջանավարտից 19-ն արդեն աշխատում է ներքին գործերի, պաշտպանության նախարարություններում և Ազգային անվտանգության ծառայությունում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ