ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, կարևորելով ուսանողների բազմակողմանի զարգացումը, քաջալերում է տարբեր գիտական, մշակութային և այլ միջոցառումներին մասնակցությունը:

   Մայիսին ՃԿՊԱ ուսանողները ներկա են եղել

  • «ԿոկաԿոլա Երջանկության գործարանում» շրջայցին /դասախոս՝ Ռուզաննա Ղարիբյան/: Ներկայացվել են «Կոկա-Կոլա» բրենդի պատմության հետաքրքիր դրվագներ, արտադրության մեջ կիրառվող նորարար տեխնոլոգիաները և պատրաստման գործընթացը, տարբեր նախագծերը և այլն:
    Ընկերության ներկայացուցիչը խոսել է նաև ջրային ռեսուրսների պահպանումից, սպառողի առողջությունից, էներգիայի խնայողությունից ու բնակլիմայական պայմանների պահպանումից: ՃԿՊԱ ուսանողներն իրենց կարծիքն են հայտնել արտադրանքի փաթեթավորման և վերամշակման վերաբերյալ՝ որպես աղետների ռիսկի նվազեցման գործոն.
  • «Արևորդի» միջազգային բնապահպանական կինոփառատոնին, ծանոթացել տեղական և համաշխարհային ֆիլմարտադրության նմուշներին.
  • Կենդանիների դիմակահանդեսշքերթին՝ «Արևորդի» միջազգային բնապահպանական կինոփառատոնի շրջանակում: Նպատակն էր հանրությանն իրազեկել Հայաստանում և աշխարհում կենսաբազմազանության կորստի և դրա կանխման համար անհրաժեշտ քայլերի մասին, թափոնին «երկրորդ կյանք» տալ՝ դրանցից պատրաստելով թեմատիկ հագուստներ:

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են ուսանողները