ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում քաղաքացիական անձանց վերապատրաստումների 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն՝ մայիսին կազմակերպվել է վերապատրաստման 18 դասընթաց, որոնց մասնակցել է 573 ունկնդիր: ՃԿՊԱ մասնագետներն այցելել են նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր, մասնավորապես՝

  • Վարդենիս խոշորացված համայնք և Սոթքի միջնակարգ դպրոց,
  • Մարտունի խոշորացված համայնք և Մարտունու թիվ 2 հիմնական դպրոց,
  • Սիսան խոշորացված համայնք և Ախլաթյանի միջնակարգ դպրոց,
  • Գորիս խոշորացված համայնք և Գորիսի Ա․ Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց,
  • Կապան խոշորացված համայնք և Կապանի թիվ 2 ավագ դպրոց,
  • Քաջարան խոշորացված համայնք և Քաջարանի թիվ 5 միջնակարգ դպրոց։

   Աշխատանքային պլանի համաձայն՝ իրականացվել է դասընթաց նաև Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցների համար։

   ՃԿՊԱ-ում կազմակերպված դասընթացներին մասնակցել են նախարարությունների և գերատեսչությունների աշխատակազմերի ստորաբաժանումների ներկայացուցիչներ, քաղաքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենի տեղակալներ, նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչներ, նախադպրոցական կրթական հաստատությունների մեթոդիստներ, տնօրեններ և այլք:

   Կադրերի պատրաստման և վերապատրաստման ֆակուլտետի դասախոսները ներկայացրել են հետևյալ զեկույցները. «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը», «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցերը», «Երեխաների անվտանգության մշակույթի ձևավորման հարցերը» և այլն:

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ