Հունիսի 3-ից ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա ընդունելությունը:

   Ակադեմիան իրականացնում է ուսուցում 4 մակարդակում՝

  • Միջին մասնագիտական կրթական ծրագիր՝ առկա ուսուցում 6 մասնագիտությամբ՝
  1. Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում,
  2. Կառավարում արտակարգ իրավիճակներում,
  3. Հրդեհային պաշտպանություն,
  4. Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում,
  5. Կապ և ազդարարում բնակչության պաշտպանության ոլորտում,
  6. Պաշտպանական կառույցների շահագործում:

   Միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսուցումն ԱՆՎՃԱՐ է:

  • Բակալավրի կրթական ծրագիր՝ առկա և հեռակա ուսուցում 6 մասնագիտությամբ՝
  1. Ճգնաժամային կառավարում.
  2. Փրկարարական գործ.
  3. Քաղաքացիական պաշտպանություն.
  4. Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում,
  5. Հրդեհային անվտանգություն,
  6. Տրանսպորտային և հրշեջ-փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում և սպասարկում:
  • Մագիստրոսի կրթական ծրագիր՝ առկա և հեռակա ուսուցում 6 մասնագիտությամբ՝
  1. Իրավագիտություն,
  2. Կառավարում,
  3. Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում,
  4. Հոգեբանություն,
  5. Մասնագիտական մանկավարժություն,
  6. Երկրաբանություն:
  • Հետբուհական կրթություն (հայցորդություն)՝ «Երկրաբնապահպանություն»  մասնագիտությամբ:

   Մանրամասների համար զանգահարել՝ Հեռ. 060 69 10 00/203, 208