Տարիներ շարունակ ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի «911» մանկական թատերախումբը տարբեր ուսումնական հաստատություններում ներկայացրել է «Աղետիկը» ուսուցողական ներկայացումը՝ բեմադրված միջազգային փրկարար, պահեստազորի փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանի բանաստեղծաշարի վրա։

   Մայիսի 14-15-ը թատերախումբը հյուրընկալվել էր Երևան քաղաքի թիվ 15 մանկապարտեզում և Աղասի Խանջյանի անվան թիվ 53 հիմնական դպրոցում: «Կրթություն խաղի միջոցով» ձևաչափի շնորհիվ 80-ից ավելի երեխա ծանոթացավ երկրաշարժի, հրդեհի դեպքում և այլ արտակարգ իրավիճակներում անվտանգության կանոններին:  Միջոցառման ավարտին ներկաները փոքրիկ դերասաններին ուղղեցին իրենց հարցերը։

   ՃԿՊԱ մշակույթի կենտրոնի տնօրեն Քնարիկ Զաքարյանի խոսքով՝ թատերախմբի երեխաները մեծանում են, անձնակազմը՝ փոխվում, բայց էնտուզիազմը մնում է նույնը: Արդեն պատրաստ է ևս մեկ ներկայացման սցենար:

   Հունիսի 1-ին ընդառաջ ՃԿՊԱ մշակույթի կենտրոնն ուսուցողական արշավ է սկսել Երևան քաղաքի մանկապարտեզներում: Արշավը կամփոփվի հունիսի 1-ին Ներքին գործերի նախարարության շարահրապարակում՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մեծ միջոցառմամբ:

Մանրամասներին կանդրադառնանք:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Քնարիկ ԶԱՔԱՐՅԱՆԸ