Համաձայն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թվականի մարտի 29-ի No 1427-Ա հրամանի՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մայիսի 20-ից կմեկնարկեն 2023-2024 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննությունները մագիստրոսի, բակալավրի և միջին մասնագիտական կրթական ծրագրերի ավարտական կուրսերի համար։

   ՃԿՊԱ գիտական և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանի խոսքով՝ այս ուսումնական տարում ակադեմիան ունի շուրջ 230 շրջանավարտ՝ մագիստրոսի կրթական ծրագրի հեռակա ուսուցմամբ՝ «Կառավարում» և «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում», բակալավրի կրթական ծրագրի առկա և հեռակա ուսուցմամբ՝ «Կառավարում», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» և «Տրանսպորտային համակարգեր», միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառա­վա­րում արտակարգ իրավիճակներում», «Հրդեհային պաշտպանություն» և «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությունների գծով: Քննական գործընթացի իրականացման համար բոլոր պայմաններն ապահովված են։

   2024-2025  ուսումնական տարվա ընդունելության գործընթացը կմեկնարկի հունիսի 1-ից:

   Մանրամասներին կանդրադառնանք։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ