Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, կարևորելով ուսանողների բազմակողմանի զարգացումը, քաջալերում է տարբեր գիտական, մշակութային և այլ միջոցառումներին մասնակցությունը:
Ապրիլին բակալավրի և միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողները եղել են
- Տիեզերքի թանգարանում (դասախոս՝ Ռուզաննա Ղարիբյան): ՃԿՊԱ սաները ծանոթացել են թանգարանի պատմությանը, տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի բացառիկ նմուշներին, տիեզերքից վերադարձած վայրէջքային սարքին, ՕՐԻՈՆ-2 աստղադիտարանի պատճենին, տիեզերական հետազոտություններին առնչվող նշանակալից փաստաթղթերին և այլն:
- Նոր Հաճնում գտնվող Կիլիկիայի հայերի պատմության թանգարանում (դասախոս՝ Սոնա Ղարիբյան): Ներկայացվել են մանրամասներ 1915 թվականին Հաճն քաղաքի հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերի մասին, ցուցադրվել է փաստավավերագրական ֆիլմ: Խոսվել է թանգարանում վիրտուալ տուրերի և 3D ցուցադրությունների մասին:
- Նոր Հաճնի Մեծն Մուրադի անվան համար 4 հիմնական դպրոցում (դասախոսներ՝ Վահագն Կրբեկյան, Ռուզաննա Ղարիբյան,Անդրանիկ Խաչատրյան): Ավարտական դասարանի աշակերտներին ներկայացվել են ՃԿՊԱ-ում ուսանելու հեռանկարները, կրթական ծրագրերը, փրկարար ծառայության գործունեությունը:
- Գիտությունների ակադեմիայի «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ցուցահանդեսին (ՃԿՊԱ ներկայացուցիչներ՝ Սաթենիկ Բակունց, Լիլիթ Մուրադյան, Անահիտ Գրիգորյան): Ներկաները, այդ թվում՝ ՃԿՊԱ ուսանողները, բացօթյա ցուցահանդեսի տաղավարներում հետևել են գիտական փորձերի, մասնակցել վիկտորինաների, ծանոթացել անօդաչու սարքեր արտադրող ընկերություններին և այլն:
- Օրբելի եղբայրների տուն-թանգարանում: ՃԿՊԱ ուսանողները ծանոթացել են աշխարհահռչակ գիտնականների աշխատանքներին, թանգարանի պատմությանը: ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը և փրկարարական ֆակուլտետի ջրափրկարարական ցիկլի պետ Արտակ Էլմասակյանը ներկայացրել են հնագիտության ոլորտում վերջին ձեռքբերումները։
Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Լուսանկարները տրամադրել են ուսանողները