Ապրիլի 3-ին «Օլիմպոս» կրթահամալիր-ավագ դպրոցի հրավերով Ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսները՝ ընդհանուր ֆիզպատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանը, հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը և մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Ղարիբյանն անցկացրեցին սեմինար-պարապմունք, որին մասնակցում էր 48 հոգի:

   Թեմաները տնօրինության հետ համաձայնեցվել էին նախապես՝ ելնելով անհրաժեշտությունից։ Դրանք էին՝

  • Հիմնական հասկացությունները հրդեհի և դրա զարգացման մասին․ հրդեհաշիջման առաջնային միջոցներ,
  • Բնական վտանգավոր երևույթներ և տեխնածին վթարներ,
  • Մասնագիտական կողմնորոշում։

   Դասընթացն անցավ ինտերակտիվ՝ հարց-պատասխանի տեսքով։ Ռուզաննա Ղարիբյանի խոսքով՝ հաջորդ շաբաթ նույն անձնակազմը կհյուրընկալվի ակադեմիայում՝ գործնականորեն ծանոթանալու մեր կրթական հնարավորություններին, գույքային ու տեխնիկական բազային։

   Մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են ՃԿՊԱ դասախոսները