ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում քաղաքացիական անձանց վերապատրաստումների 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն, հունվարին կազմակերպվել է վերապատրաստման 8 դասընթաց, որոնց մասնակցել է 203 ունկնդիր. համայնքապետարանների եւ մարզպետարանների կապի, տրանսպորտի, շինարարության մասնագետներ, պետական գերատեսչությունների քաղաքացիական պաշտպանության պատասխանատուներ, նախադպրոցական եւ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ, մեթոդիստներ եւ այլք՝ 203 ունկնդիր:
ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման հարցերը», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման մեթոդական հարցերը», «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցերը» եւ այլն: