ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» քաղաքացիական անձանց վերապատրաստումների 2023 թվականի ծրագրի համաձայն, 2023 թվականի նոյեմբերին կազմակերպվել է վերապատրաստման 8 դասընթաց (այդ թվում՝ մեկ արտապլանային՝ Երեւանի համար 190 ավագ դպրոցում), որոնց մասնակցել է 128 ունկնդիր. մարզպետարանների, մայրաքաղաքի եւ այլ քաղաքների աշխատակազմերի կրթության, մշակույթի, առողջապահության եւ այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների նախնական զինվորական պատրաստության եւ անվտանգ կենսագործունեության ուսուցիչներ, համայնքների եւ կազմակերպությունների տարհանման հանձնաժողովներ նախագահներ եւ փոխնախագահներ, կրթական, շինարարական, բնակշահագործման կազմակերպությունների ներկայացուցիչներ, Երեւանի մետրոպոլիտենի ղեկավար եւ պատասխանատու աշխատողներ եւ այլք:
ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցերը», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումների կազմակերպման կառավարման հարցերը», «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը», «Սպիտակի երկրաշարժի դասերը», «Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ» եւ այլն:
Հ.Գ. Նախորդ ամիսների համանման միջոցառումները.