ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» քաղաքացիական անձանց վերապատրաստումների 2023 թվականի ծրագրի համաձայն 2023 թվականի հոկտեմբերին կազմակերպվել է վերապատրաստման 12 դասընթաց, որոնց մասնակցել է 244 ունկնդիր. առողջապահական, բնապահպանական կազմակեպությունների փոխտնօրեններ եւ քաղաքացիական պաշտպանության մասնագետներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ, դասղեկներ եւ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչներ, նախարարությունների եւ պետական տարբեր գերատեսչությունների աշխատակազմերի ստորաբաժանումների ղեկավարներ, Երեւանի քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումներ ղեկավարի տեղակալներ եւ այլք:
ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցերը», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումների կազմակերպման կառավարման հարցերը», «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը», «Աղետների ռիսկի կառավարման հարցերը» եւ այլն:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Հ.Գ. Նախորդ ամիսների վերապատրաստումները.