Օգոստոսի 29-ը ներառյալ Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում շարունակվում է բակալավրի կրթական ծրագրով առկա եւ հեռակա ուսուցմամբ հայտերի ընդունումը:
Դիմորդը կարող է ընտրել հետեւյալ մասնագիտությունները՝
- Կառավարում (որակավորումը՝ կառավարման բակալավր),
- Տրանսպորտային եւ հրշեջ փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում եւ սպասարկում (որակավորումը՝ ճարտարագիտության բակալավր),
- Փրկարարական գործ (որակավորումը՝ անվտանգության ծառայության բակալավր): Անվճար է միայն առկա ուսուցումը:
- Քաղաքացիական պաշտպանություն (որակավորումը՝ անվտանգության ծառայության բակալավր),
- Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (որակավորումը՝ անվտանգության ծառայության բակալավր),
- Հրդեհային անվտանգություն (որակավորումը՝ անվտանգության ծառայության բակալավր):
Մանրամասների համար զանգահարել՝ 060 69 10 00 /ներքին՝ 203, 208/